Լրահոս
Հասարակական
14:10
11.10.22
77

Մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Img default alt hy

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան, Աճեմյան, Կնունյանց, Կամոյի, Կիրովի փողոցների, Սուրեն Ավետիսյան հրապարակի թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: