Լրահոս
Հայաստան
19:53
12.12.20
78

Մի կորցրեք ձեր արժանապատվությունը, դուք դավաճան խեղկատակի ծառաները չեք

Img default alt hy

Այսօր մի խումբ ընդդիմադիր գործիչներ հավաքվել էին ՀՀ ոստիկանության շենքի մոտ:

Իր խոսքն ուղղելով ոստիկաններին՝  «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը բարձր գնահատելով ոստիկանության դերը հասարակական կարգի պահպիր անման գործում՝ կոչ արեց ոստիկաններին չկատարել իր խոսքով ասած՝ դավաճան Նիկոլի ապօրինի հրամանները: «Մի կորցրեք ձեր արժանապատվությունը, դուք դավաճան խեղկատակի ծառաները չեք»,- նշեց նա:

Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեկ անգամ չէ, որ անդրադարձել է սորոսականների ազգադավ գործունեությանը. «Մենք գիտենք, թե սորոսականները ադրբեջանցիների հետ ինչ մերձեցման երեկոներ էին կազմակերպում»:

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որ բազմիցս իրականացավ բերման ենթարկվածների պաշտպանությունը: Նրա խոսքով, ակցիայի վայրը պատահական չէ ընտրված, քանի որ ուղերձ ունեն ոստիկաններին:

«Ուղերձ ունենք Ոստիկանությանը՝ կապված առանձին ծառայողների վարքագծի հետ: Օրեր առաջ ես ոստիկաններին հորդորեցի, խնդրեցի, որ նրանք իրենց չպահեն՝ որպես իրենց թևերին ադրբեջանական «շևրոն» կրող ոստիկաններ: Ցավոք սրտի, վերջին օրերը ցույց տվեցին, որ այս մարդկանց մեջ կան այնպիսինները, որոնք իրենց պահում են որպես ադրբեջանական «շեվրոն» ունեցող մարդիկ: Նրանք շատ չեն, բայց այդպիսինները կան:  Մեզ հետ բերել ենք ադրբեջանական շևրոն, որ ցույց տանք մեր Ոստիկանությանը և հորդորենք, որ այս ադրբեջանական «շևրոնը» վերացնեն, որը նրանց մի մասն իրենց թևին են կրում, մի մասն էլ, երևի, սրտերի մեջ,  որովհետև մենք Հայաստանում ենք, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, և մեր Ոստիկանությունը պարտավոր է մեզ վերաբերվել՝ որպես իրենց հայրենակիցների»,- ասաց Մելիքյանն ու պատռեց ադրբեջանական ոստիկանության տարբերանշանի նկարը, որը բերել էին իրենց հետ:

Իրավաբանը նաև նշեց, որ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ: Հորդորեց նրանց խստորեն պահպանել օրենքի պահանջները և հիշել, որ իրենք Արամ Մանուկյանի հիմնած ՀՀ ոստիկանության ծառայողներն են:

«Շուշի հանձնողների հրամանները կատարելիս թող հիշեն, որ նրանք Արամ Մանուկյանի հիմնած կառույցի սպաներ և ծառայողներ են»: