Լրահոս
Քաղաքական
23:00
08.01.23
169

Մեզ իրականություն է պետք՝ երկաթե բռունցքով, այլ ոչ թե հեքիաթ, որի հերոսները բախտախնդիր պատահականություններ են․ Հասրաթյան

Img default alt hy

Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա մի իրականություն է, որը շատ նման է հեքիաթի: Իսկ հեքիաթը երևկրագնդի վրա ապրող մի հինավուրց ժողովրդի մասին է, որը ժամանակին ունեցել է ծովից-ծով հայրենիք, աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեություն, ունեցել է հրաշալի զորավարներ, հանրհռչակ գիտնականներ ու արվեստի գործիչներ, ստեղծել է շատ ու շատ մնայուն արժեքներ… Սակայն այդ ամենն ունենալով հանդերձ, նա դժվարությամբ ստեղծածը հաճախ է կորցրել բավականին հեշտությամբ…

Եվ գիտե՞ք ինչու… Որովհետև այդ ժողովուրդն ավելի շատ հավատացել է հեքիաթի, քան իրականության…

Հ.գ.-Մեզ իրականություն է պետք՝ երկաթե բռունցքով, այլ ոչ թե հեքիաթ, որի հերոսներն իրականությունից անտեղյակ բախտախնդիր պատահականություններ են…»։