Լրահոս
Հայաստան
16:06
20.12.20
79

Մերժել թուրքի Նիկոլին. Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հայաստանը ներսից է գրավված։ Դա է պատճառը, որ թուրքը կարողացավ մտնել Կովսական, Մատաղիս, Հադրութ, Շուշի, Եռաբլուր․․․
Ազգային–ազատագրական պայքարը, հետևաբար, Երևանում է։
 
Կապիտուլյացիայի թափանիվը պետք է կանգնեցնել Երևանում՝ սկզբում ազատագրելով վարչապետի աշխատասենյակը, հետո՝ կառավարությունը, հետո՝ խորհրդարանը, հետո՝ ամբողջ Հայաստանը։
 
Եթե նախկինում Ստեփանակերտն էր պահում Երևանի անվտանգությունը (ցավոք, շատերը դա չգիտակցեցին և հիմա ստիպված են թուրքի հետ կռիվ տալ մայրաքաղաքի մատույցներում), ապա այժմ այդ գոտին չկա։ Երևանը պետք է ապահովի իր ու Ստեփանակերտի գոյությունը, հետո նոր անցնի զարգացման սցենարին»։