Լրահոս
Հասարակական
16:04
11.10.22
101

«Մեռնեմ, էդ պահը չտենամ». հայ-թուրքական սահմանին գտնվող Փշատավանում թուրքերին չեն սպասում

Հայ-թուրքական սահմանին ամենամոտ գյուղերից մեկում՝ Փշատավանում, լսել են բոլոր փակ դռները հաճույքով բացելու՝ Էրդողանի պատրաստակամության մասին:

Գիտեն նաև, որ թուրքական կողմում արդեն ակտիվ աշխատում են՝ ականազերծում են տարածքը, կարգի բերում անցակետը: Սահմանը երբ բացվի, թուրքերը ազատ ելումուտ են անելու, անցնել-դառնալու են իրենց գյուղերի մոտով: