Լրահոս
Իրավական
20:40
10.02.23
179

Մերկացնող հարցեր էի տալիս. հայտնի է՝ ինչու են ոստիկանները ծեծել փաստաբաններին

Ներքին գործերի նախարարությունը չի շտապում մեկնաբանել ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների ու ոստիկանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը: 

Տուժած փաստաբանները «Հայլուր»-ի թղթակցին պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրենք անչափահասներին բերման ենթարկելու հանգամանքները պարզելու համար մերկացնող հարցեր են ուղղել ոստիկաններին: 2 փաստաբանի ու նրանց անչափահաս պաշտպանյալներին ծեծի ենթարկելու փաստը դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: