Լրահոս
Հասարակական
12:16
03.06.22
147

Օգնություն ստացած Mercedes-ի վարորդը նախ բողոքում է, հետո Mercedes-ով հարվածում է Niissan-ին

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Մանանդյան փողոցում նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենա, ապա ստուգման նպատակով կանգնեցնում են այն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը շարունակում է վարել այն և հասնելով Մանանդյան փողոցի 16 շենքի մոտ՝ կայանում է մեքենան։ 

Պարեկները մի քանի անգամ ծեծում են ավտոմեենայի ապակին, սակայն ներսից վարորդը ոչ մի արձագանք չի տալիս։

Որոշ ժամանակ պարեկները դարձյալ շարունակում են ծեծել ավտոմեքենայի ապակին, ու տեսնելով, որ վարորդը չի արձագանքում, ահազանգում են ԱԻՆ։ 

Փրկարարները նույնպես մի քանի անգամ ծեծում են ավտոմեքենայի ապակին և տեսնելով, որ վարորդը դարձյալ չի արձագանքում, ավտոմեքենայի ձախ հատվածի հետևի ապակին կոտրելու միջոցով բացում են մեքենայի դուռը, և վարորդին ուշքի բերում։

Վերջինս փրկարարներին ու պարեկներին բողոքում է, թե «էս ի՞նչ եք արել», ապա թողնելով ավտոմեքենան դեպքի վայրում, հեռացել է։

Երբ փրկարարները, բժիշկներն ու պարեկները իրենց աշխատանքն ավարտում են և հեռանում, վարորդը մոտենում է մեքենային և մեծ արագությամբ մեքենայով հեռանում է։ Կարճ ժամանակ անց Մանանդյան փողոցին հարակից փողոցում նա բախվում է Nissan մակնիշի ավտոմեքենայի ու իր վնասված ավտոմեքենան, այս անգամ թողնելով այդ վայրում, հեռանում է։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը Երևանի բնակիչ Սարիբեկ Ս-ն է։