Լրահոս
Քաղաքական
23:15
07.02.26
974

Մեր վրիպումները չեն բերել մահեր, աղքատություն․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Սա բոլորիս համար լավ քննություն է, որ հասկանանք՝ ինչպես ենք մենք մեր վրիպումներին պատասխանում։ Այս մասին «Շանթ» ՀԸ եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իր հորեղբորորդու՝ Սամվել Կարապետյանի հայտարարության շուրջ աղմուկին։

«Սարգիս Կարապետյանի՝ անգամ կոնտեքստից կտրված հայտարարությունը պետք է թույլ չտայինք, որ լիներ, քանի որ դա կարող էր մեկնաբանվել որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին»,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ իրենց վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա։

«Մեր վրիպումները չեն բերել մահեր, աղքատություն։ Մեր քայլերը բերում են աշխատատեղեր, բարեկեցություն մեր հայրենիքին»,- ասել է Կարապետյանը։