Լրահոս
Հայաստան
18:05
14.12.20
134

Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվեն պետական ապարատի գործողությունները. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների մեկնարկած «Արժանապատվության երթը» կանգ առավ Հատուկ քննչական ծառայության մոտ, որտեղ նրանք  ՀՔԾ աշխատակիցներին կոչ արեցին չկատարել «Դավաճան Նիկոլի» հրամանները, քանի որ նրանց խոսքով, այդ հրամաները կատարելով, ըստ էության միանում են Նիկոլի դավաճանությանը: Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան». «Հողատու հեռացիր»:

ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց համախմբել ողջ ուժերը և հեռացնել ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանին: «Այս օրերին Նիկոլ Փաշինյանիը և իր շրջապատի որոշ անմեղսունակներ փորձում են մանիպուլյացիների միջոցով համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը հանրային պահանջ չէ, և Նիկոլ Փաշինյանը ունի մեր ժողովրդի աջակցությունը: Մենք պետք է ապացուցենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի աջակցություն»,-ասաց Սաղաթելյանը:

 Իշխան Սաղաթելյանը նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չգիտակցեց, որ պետք է հեռանա այդ պաշտոնից, միասին պետք է այդ պաշտոնը հեռացնենք Նիկոլից: «Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործողությունները»,-հարցրեց նա երթի մասնակիցներին և ստացավ դրական պատասխան: