Լրահոս
Հասարակական
11:57
10.02.22
120

Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն․ Վահե Հակոբյան

Img default alt hy

Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, և դատավոր Բորիս Բախշիյանի (նա քննում էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը) կալանավորումը վերջին մեխն էր այն դագաղի վրա, որն այսօր անվանում ենք դատական համակարգ և արդարադատություն, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` անդրադառնալով դատական համակարգին։

Նա նաև ընդգծել է, որ իրենց շատ հետաքրքիր է, թե ԵՄ կառույցների կողմից լռության գինը որն է, ինչ են խոսք տվել ներկա իշխանությունները։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Չարյանն էլ նշել է, որ Բախշիյանի կալանավորումը շատ լուրջ ու վատ նախադեպ էր։ Պատգամավորը հույս է ունեցել, որ իր կամ այլ անձանց նկատմամբ ապօրինի որոշումներ կայացրած դատավորները ներողություն կխնդրեն, սակայն նրանք միայն կալանավորում են։

«Սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի և Ռուբիկ Մխիթարյանի միջև, որն ինձ կալանավորելու որոշում էր կայացրել։ Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակում են, իսկ Մխիթարյանի գործողությունների ապօրինությունն ապացուցվել է Սահմանադրական դատարանի կողմից»,- ասել է Չարչյանը։