-
Իրավական
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
18:4522.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ Գյումրիից թռած օդանավը Մոսկվա չի հասել. արտակարգ վայրէջք՝ Դաղստանում
18:3022.06.26 -
Հասարակական
Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան
18:2122.06.26 -
Տարածաշրջան
Ադրբեջանում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն
18:1522.06.26 -
Քաղաքական
Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան
18:0822.06.26 -
Տարածաշրջան
Հատուկ ռեպորտաժ՝ Իրանից. սենսացիոն կանխատեսում է անում իրանցի ապագայագետը
17:5322.06.26 -
Հասարակական
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում. փրկարարները տարհանել են ութ քաղաքացու
17:1122.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարից նոր մանարամասներ են հայտնի դարձել. ո՞վ է եղել «Զիլի» ղեկին
17:0622.06.26 -
Հասարակական
«Թիմը» չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք․ մեդիափորձագետ
17:0022.06.26 -
Աշխարհ
Դրոնային թեժ հարձակումներ, շրջափակված քաղաք. իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:4722.06.26 -
Հասարակական
«AzerTelecom»-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել. Ռուբեն Մուրադյան
16:2322.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
14:0022.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել
13:4222.06.26 -
Հասարակական
Երևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. «Հետք»
13:3022.06.26 -
Իրավական
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
13:1322.06.26 -
Հասարակական
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան
12:5122.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զոհ և վիրավորներ. ողբերգական վթար է եղել Գյումրի-Քարակերտ ճանապարհին
12:3022.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
11:3022.06.26 -
Հասարակական
Մահացել է ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը
11:1422.06.26 -
Հասարակական
Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից. Բենիամին Մաթևոսյան
10:5822.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ մանրամասներ
10:0522.06.26 -
Միջազգային
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը
23:0021.06.26 -
Քաղաքական
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
22:3621.06.26 -
Քաղաքական
Շուտով կունենանք լավ նորություններ, բանակցություններն ընթանում են. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
22:0021.06.26 -
Քաղաքական
Հետընտրական կրքեր՝ Հայաստանում. ընդդիմությունը միավորվում է, ընտրության արդյունքը վիճարկվում՝ ՍԴ-ում
21:0521.06.26 -
Տարածաշրջան
Բացառիկ ռեպորտաժ՝ Հորմուզից. Ծովինար Բարխուդարյանի բացահայտումները՝ Բանդար Աբբասից՝ Հորմուզի նեղուց
20:4521.06.26 -
Հասարակական
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը
20:0021.06.26 -
Հասարակական
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
19:3021.06.26 -
Միջազգային
Թուրքիան բացում է խաղաքարտերը. «Թրամփի ուղին»՝ վիրտուա՞լ, «թուրանական միջանցքը» իրակա՞ն նախագիծ
16:4221.06.26 -
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26 -
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26 -
Հասարակական
Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
20:4520.06.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալված
20:3020.06.26 -
Հասարակական
7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են Փամբակում
20:0020.06.26 -
Հասարակական
Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ Ռուբեն եպիսկոպոսը կոչ արեց լուսավորել հոգիները
19:3020.06.26 -
Միջազգային
Զելենսկին սպառնում է Լուկաշենկոյին, ապտակ է ստանում բարեկամ Լեհաստանից. օդային մարտերը թեժանում են
19:1520.06.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենա
19:0020.06.26 -
Տարածաշրջան
Մենք չենք հավակնում ուրիշի տարածքներին, բայց թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները. Էրդողան
18:4620.06.26 -
Միջազգային
Թրամփը Իտալիայի վարչապետին մեղադրել է անշնորհակալության և «իր վարկանիշը բարձրացնելու» փորձերի մեջ
18:3620.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում են
18:3020.06.26 -
Հայաստան
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել «7or.am»-ի տեխնիկական միջոցները
18:1520.06.26 -
Միջազգային
Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
18:0020.06.26 -
Միջազգային
Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների
17:4520.06.26 -
Քաղաքական
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
17:1720.06.26 -
Իրավական
Երևանում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալված կա
16:4520.06.26 -
Քաղաքական
Այդ մարդը պիտի աշխատի կառավարության պահակ, ոչ թե կառավարության ղեկավար. Ռոբերտ Քոչարյան
15:4520.06.26 -
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
13:4520.06.26 -
Քաղաքական
Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
13:3320.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
13:2820.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը
11:1520.06.26 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից
10:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»
10:0020.06.26 -
Մամուլի տեսություն
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
09:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
09:3820.06.26 -
Մամուլի տեսություն
ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
09:3020.06.26 -
Մամուլի տեսություն
Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
09:2520.06.26 -
Մամուլի տեսություն
Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
09:2020.06.26 -
Մամուլի տեսություն
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
09:1520.06.26 -
Հասարակական
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
23:3919.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի հետ անձնական մտերմություն երբեք չենք ունեցել․ Ռոբերտ Քոչարյան
23:2719.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:0019.06.26 -
Քաղաքական
Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան
22:4419.06.26 -
Քաղաքական
Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան
22:3919.06.26 -
Քաղաքական
Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան
22:3719.06.26 -
Իրավական
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
21:3619.06.26 -
Քաղաքական
Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան
21:2019.06.26 -
Հասարակական
Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»
21:1619.06.26 -
Քաղաքական
Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան
21:0919.06.26 -
Քաղաքական
Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ
20:5819.06.26 -
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26
Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինեն պետությունը և պետական շահը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդեն 5 տարի այս օրն ինքն անպայման այցելում է ՔԿ ու ամեն անգամ փորձում պատասխան գտնել այն հարցին, իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, դեպի ո՞ւր են ուղղված և ի՞նչ վեկտոր ունեն այն փոփոխությունները, որ տեղի են ունենում:
«Ընդհանրապես, սա շատ կարևոր թեմա է, որովհետև երբեմն նաև գլոբալ իրադարձության բերումով մենք ժամանակ, տրամադրություն, ցանկություն չենք ունենում կանգ առնելու և գույքագրելու, իսկ ի՞նչ է փոխվել, իսկ ինչպիսի՞ն են այդ փոփոխությունները, ինչպիսի՞ն է այդ փոփոխությունների գնահատականը:
Ուզում եմ մի քանի արձանագրում անել, որոնք, ճիշտն ասած, իրականում զգացական մակարդակի են, հույս ունեմ, որ իմ այս հայտարարություններից հետո հնարավոր քննարկումների, բանավեճերի ընթացքում նաև էմպիրիկ եղանակով հնարավոր կլինի պարզել, թե ինչքանով են այդ զգացական պնդումները նաև առարկայական: Իսկ ես զգում և տեսնում եմ, որ օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Քննչական կոմիտեի պատասխանատվության ոլորտում, ըստ էության, նախաքննության առյուծի բաժինը՝ 90 և ավելի տոկոսը, 2023 թվականի հունվարի 1-ից ավելի մեծ հատվածը կլինÕ « Քննչական կոմիտեի պատասխանատվության տիրույթում: Մտածում եմ, որ Հայաստանում, ներողություն այդ բառի արտահայտության համար, «գործ սարքելու» ինստիտուտը կամ վերացել է, կամ վերացման եզրին է, կամ մենք գնում ենք այդ ճանապարհով, կամ շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ճանապարհին, որպեսզի այդ «ինստիտուտն» ընդհանրապես ՀՀ-ում գոյություն չունենա: Սա ինքնին տրամաբանական և ինքնին ենթադրելի մի երևույթ է՝ ցանկացած իրեն հարգող պետության մեջ:
Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք շատ սկզբունքային ենք այս ճանապարհով ընթանալիս, և այսօր Հայաստանում նախաքննության գործընթացում փաստն առանցք է, հենասյուն է, և աշխատանքը տեղի է ունենում փաստի հետ, փաստի շուրջ: Սա շատ պարզ, գուցե մասնագիտության համար նույնիսկ ավելորդ արձանագրում է, բայց կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է անենք:
Հաջորդ արձանագրումը, որ ուզում եմ անել և իմ զգացողությունն ու դիտարկումը դա է ցույց տալիս, հետևյալն է. մեր երկրում նախաքննությունը դառնում է ավելի ու ավելի սկզբունքային, որը նախորդ կետերից բխող է: Սա նույնպես չափազանց կարևոր է և պիտի ընդգծեմ նաև, որ սկզբունքային քննություն չի նշանակում, կրկին կներեք այդ բառի համար, քառակուսի քննություն, որովհետև երբեմն քննության ընթացքում և արդյունքում լինում են կոմպրոմիսներ: Բայց ուզում եմ ընդգծել, որ դրանք կոմպրոմիսներ են, որոնք նախատեսված են օրենքով: Սա շատ կարևոր է, իրավական են, օրինական են և այդ կոմպրոմիսների թերևս միակ նպատակը պետության և հանրության շահերի պաշտպանությունն է:
Այս առումով, նաև ուզում եմ ընդգծել, որ Քննչական կոմիտեի գործունեության, նախաքննության որակի փոփոխության արդյունքում նաև պետությանը և հանրությանը հասցված վնասների վերականգնման ակտիվ գործընթացն է շատ կարևոր: Իհարկե, մենք այս հարցը փորձում ենք լուծել ավելի գլոբալ ինստիտուցիոնալ ներդրումների, բարեփոխումների միջոցով, բայց այս հանգամանքը նույնպես կուզեի ընդգծել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ նոր շերտեր են բացում 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները: «Եթե կա սովորական նախաքննություն, որի արդյունքները և նպատակները սովորաբար իրավակարգի, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պահպանումն է, 44-օրյա պատերազմի հետ կապված նախաքննությունը, ենթադրում եմ, պիտի ևս մի շերտ ավելացնի այս գործընթացին, որ իրականում սովորական պայմաններում Քննչական կոմիտեի և նախաքննության հետ որևէ կապ չի ունեցել, կամ առնվազն այդ դիտանկյունին հաճախ չէ, որ որևէ ուշադրություն ենք դարձրել:
Այդ գործերը կարևոր են ինքներս մեզ ճանաչելու, մեր խնդիրները ճանաչելու, ընդհուպ մեր սոցիալ-հոգեբանական ոլորտի շերտերի մեջ խորամուխ լինելու, ընդհուպ մեր պետության հիմունքների և տեսությանն առերեսվելու և առնչվելու առումով: Եվ հենց այստեղ է, որ քննությունը, որ ասացի, պետք է շատ ավելի սկզբունքային լինի, որովհետև այս գործերի քննությունը մեր պետության հետագա զարգացման վրա ունենալու է առանցքային և անկյունաքարային նշանակություն, որովհետև մեր երկիրն ակնհայտորեն գտնվում է կարևորագույն մի հանգրվանում, կարևորագույն խաչմերուկում:
Ընդհանրապես, այս գործերի նախաքննության մեջ այդպիսի մի շերտ էլ կա, որին մենք առնչվում ենք միայն, այսպես ասած, աղմկոտ գործերի հետ: Դա շատ կարևոր է, որովհետև նախաքննությունը, մեծ հաշվով միայն քրեական գործերի քննությունը շատ մեծ տեղեկություն է տալիս մեր մասին, մեր հանրային հարաբերությունների մասին, պետություն-հանրություն հարաբերությունների մասին, պետության և հանրության հարաբերությունների, շահերի, նրբությունների և որակի մասին, և սա նույնպես շատ կարևոր գործառույթ է և ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ մենք հասել ենք այսպիսÕ « շերտերի: Դա իհարկե կախված է իմ առաջին մասում ասվածի հետ: Երբ կա սկզբունքային քննություն, երբ կա վճռականություն՝ գնալ փաստերի հետևից մինչև վերջ, այդ փաստերի հետևից գնալու ճանապարհին մենք լրացուցիչ, գուցե մեզ համար անսպասելի բացահայտումներ ենք անում ինքներս մեր մասին, մեր պատմության մասին, մեր պետական ինստիտուտների գործունեության մասին, մեր պետության հիմունքների տեսությունների մասին: Եվ ես ուզում եմ այսօր ընդգծումն անել:
Ընդհանուր առմամբ պիտի, այո, ասեմ և սրանում ավելի շատ եմ համոզված, որ մենք տեսնում ենք Քննչական կոմիտեի աշխատանքի որակի շարունակական փոփոխություն: Սա կարևոր պրոցես է, որ պետք է տեղի ունենա միշտ: Ես երբեք չեմ ասել և չեմ ասի, որովհետև դա ճիշտ չի լինի, որ Քննչական կոմիտեի կամ որևէ պետական մարմնի աշխատանքը ենթադրենք զրոյից հասել է ինչ-որ մի կետի: Ոչ, այդպիսի բան ասելը ի բնե սխալ է, բայց շատ կարևոր է, որպեսզի մենք մեր աշխատանքում, մեր պետության բոլոր օղակներն ամեն օր ավելի որակյալ աշխատանքի ամբիցիա ունենանք: Իհարկե, սա կախված է բազմաթիվ իրողությունների հետ, մանավանդ ձեր դեպքում՝ օրենքի, ինչպես իրավաբանները սիրում են ասել, իրավական որոշակիությունը շատ կարևոր է:
Օրենսդրական փոփոխություննեը, ինչպես նշեց Քննչական կոմիտեի նախագահը, ոլորտում հսկայական են: Քրեական դատավարության նոր օրենսգիրք է ընդունվել, որն իր հետ բերում է նաև նոր մարտահրավերներ, որովհետև ցանկացած նոր օրենք պետք է ադապտացվի, համակարգերը նաև կարողանան կիրառությունը դարձնել հնարավորինս սահուն: Այս առումով՝ մեզ համար կարևոր է նաև, որ, ընդհանրապես, պետական համակարգի աշխատողները, Քննչական կոմիտեի աշխատողներն ունենան սոցիալական երաշխիքների ամուր համակարգ: Սա մեր հավատն է:
Գիտեք, ես շարունակաբար դա եմ ասում, որ սոցիալական այնպիսի իրավիճակում գտնվող երկրներում, երբ, օրինակ, դատական համակարգում, քննչական համակարգում աշխատավարձերի, սոցիալական երաշխիքների փոփոխությունների խնդիր է դրվում, սովորաբար լայն հանրության արձագանքը լինում է հետևյալը, որ էլի, այսպես ասած, փոխարենը սոցիալական անապահով խավի խնդիրները լուծվեն, լուծվում են, այսպես ասած, պայմանական ասած, վերնախավի խնդիրները: Բայց իմ համոզմունքը գնալով խորանում է, որ նման փոփոխություններ մենք անում ենք ոչ թե հենց աշխատավարձի շահառուների, այլ հենց այդ քաղաքացիների համար, մարդկանց համար, որովհետև, ի վերջո, որակյալ կամ անորակ նախաքննությունն իր հետ բերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության ավելի լավ կամ ավելի վատ որակ:
Մենք այս գիտակցությունն անընդհատ պետք է մեր հանրության շրջանում սերմանենք, որ պետական ծառայողը պետք է պատշաճ վարձատրություն ունենա, որովհետև պետական ծառայողը ծառայություն է մատուցում քաղաքացուն: Մեծ հաշվով՝ նախաքննությունը ծառայության մատուցում է: Այդ ծառայության առաջին շահառուն պետությունն ու քաղաքացիներն են: Կարող է տարօրինակ հնչել, բայց մեղադրյալին էլ պետք է որակյալ այդ ծառայությունը մատուցել, որովհետև մեղադրյալը իրավունքներից չի զրկվել, տուժողին և այդպես շարունակ: Հետևաբար՝ մենք այս գործընթացում պետք է սկզբունքային լինենք, և ինչքան որակյալ լինեն այս ծառայությունները, մեր փորձը դա է ցույց տվել, այնքան ավելի մեծ կլինեն պետական եկամուտները, որովհետև վերջին տարիներին մենք միլիարդներով պետական բյուջեի եկամուտներն ավելացրել ենք: Ինչի՞ արդյունքում: Նաև իմ այս նշած գործոնների արդյունքում:
Մենք ինչքան ուժեղացնենք պետական ծառայության սոցիալական երաշխիքների համակարգը, այնքան ավելի արդար սոցիալական միջավայր կունենանք, այնքան ավելի խոցելի խավերին կկարողանանք որակյալ ծառայություն մատուցել, որովհետև մեր աշխատանքն, ի վերջո, պարփակվում է պետություն-քաղաքացի-իրավակարգ-
Գիտեք, կարող է նաև թվալ, թե այս իմ նպատակադրումները և շեշտադրումներն ամենապատեհը չեն ընթացիկ ժամանակաշրջանի համար, մեր շուրջ տեղի ունեցող, բոլորիս հայտնի, անվտանգային մարտահրավերների պայմաններում, բայց ես հակառակն եմ կարծում, որ հատկապես նման իրավիճակներում մենք պետք է նման թեմաների անդրադառնանք, որպեսզի մեր ուղենիշները և նպատակադրումները ճիշտ ձևակերպենք: Որովեհտև այդ ռազմավարական նպատակներից, դրանց ձևակերպումից և արձանագրումից են կախված այն որոշումները, որոնք մենք այսօր կկայացնենք, ավելի ճիշտ՝ այդ որոշումների գնահատականը. Ճի՞շտ որոշում կայացրինք, թե՞ սխալ:
Ընդհանրապես՝ մեծ հաշվով, եթե մի քիչ էլ չափազանցնեք, ճիշտ և սխալ որոշում չկա: Կամ ավելի ճիշտ՝ ճիշտ և սխալ որոշումները գնահատվում են ըստ այն ռազմավարական հեռանկարային նպատակադրման, որ դու քո առաջ դնում ես: Այսինքն՝ որոշումը ինչ-որ ուղղությամբ գնալու որոշում է: Հետևաբար, ինչպե՞ս որոշել՝ տվյալ որոշումը ճիշտ է, թե սխալ: Կախված է նրանից, թե դու դեպի ուր ես ուզում գնալ, որովհետև եթե մի ուղղությամբ ես ուզում գնալ՝ կախված հեռանկարի կամ ռազմավարական նպատակի ընտրությունից, կարող է նույն որոշումը լինել ճիշտ կամ սխալ: Սա կարևոր արձանագրում է:
Մենք, գիտեք, պիտի արձանագրենք և ես վերջին շրջանում դրա մասին ավելի ու ավելի հաճախ եմ խոսում, իսկ ավելի ու ավելի հաճախ խոսում եմ, որովհետև ձևավորվել է ինձ համար համոզմունք դրա վերաբերյալ, որ մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, պետությունը և պետական շահը, որովհետև պետական շահն այն բանաձևն է, որը ձևավորված է բոլոր հնարավոր շահերի հավաքագրումից՝ և՛ քաղաքացու, և՛ ժողովրդի, և՛ ինքնության, և՛ անցյալի, և՛ ապագայի: Ես կուզենայի, որ մենք կենտրոնանանք այս ուղղության, Հայաստանի Հարապետությունն ավելի ու ավելի կոնկրետ քաղաքական, պետական, միջազգային ինստիտուտ դարձնելու խնդրի վրա և այս հենքի վրա ապահովենք մեր պետության հարատևությունը: Այս իմաստով՝ կարևոր է մեր բոլոր պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքը, այն սոցիալ-հոգեբանական կարգաբերումը, որով մենք աշխատում ենք:
Շատ կարևոր արձանագրում է, որ մենք պետք է չզլանանք ամեն օր սովորել: Բայց մենք պետք է չզլանանք ամեն օր սովորել մեր հաջողությունների, անհաջողությունների վրա և մենք պետք է լցված լինենք վճռականությամբ, որ Հայաստանի Հանրապետության հազարամյա ճակատագրի պատասխանատվություն է այսօր մեր ուսերին դրված: Մենք պետք է ուժ տանք իրար, որ այս պատասխանատու ճանապարհին մեր ծնկները չծալվեն: Համոզված եմ, որ մենք հստակ քայլերով կգնանք առաջ: Դրա համար մի բան է պետք է որոշել՝ հստակ ձևակերպել խնդիրը, թե մենք ինչ ենք ուզում: Իսկ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի հզոր, ազատ, խաղաղ և երջանիկ պետություն:
Քննչական կոմիտեի հարգելի ծառայողներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար վարչապետը Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Ազատ Գևորգյանին, ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հովհաննիսյանին:
Նիկոլ Փաշինյանը ՔԿ մի խումբ ծառայողների պարգևատրել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով:
-
18:45
22.06.26
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
Կարդալ ավելին
-
17:33
22.06.26
Սեդա Սաֆարյանի հետ կապված մյուս ուժերից ևս դիմումներ կներկայացվեն ՍԴ
Կարդալ ավելին
-
17:14
22.06.26
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Կարդալ ավելին
-
16:11
22.06.26
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արման Բաբաջանյանի կուսակցին
Կարդալ ավելին