Լրահոս
Հայաստան
21:00
21.09.24
177

Մենք վճռական ենք պաշտպանելու այս ջերմ և բարեկամական հարաբերությունները. ԻԻՀ դեսպանություն

Img default alt hy

Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին անկախության օրվա առթիվ: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության տարածած հողորդագրությունում:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր երկու երկրների հարաբերություններն զարգացել ու ամրապնդվել են խաղաղ գոյակցության, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների շահերի հիման վրա։

Մենք վճռական ենք պաշտպանելու այս ջերմ և բարեկամական հարաբերությունները և, օգտագործելով բոլոր առկա կարողությունները, զարգացնելու դրանք ՝ ի շահ երկու ժողովուրդների։

Բարձրյալ Տիրոջից հայցում ենք երջանկություն, առողջություն, բարօրություն, փառք ու պանծանք Հայաստանի ազնիվ ժողովրդին և կառավարությանը»,-ասվում է հաղորդագրությունում։