Լրահոս
Քաղաքական
11:12
10.10.22
134

Մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև․ Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Մեզանում շատերը, ցավոք, դեռ չեն գիտակցել, կամ միգուցե չեն ցանկանում գիտակցել, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։

Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի խոշոր հատվածներ բռնազավթված են թշնամու կողմից, լրջորեն խաթարված և կազմաքանդված է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև և այլն։

Հետևաբար, նախկինի պես փողոցում պայմանական ծխուկ («բիչոկ») գցելու դեմ պայքարելու «օրակարգերը» այլևս ոչ մի հայաստանցի և հայ տրամաբանող անհատի ու խմբի չեն կարող նույնիսկ դույզն-ինչ հետաքրքիր լինել։

Նման շփոթեցնող «խոսույթներն», ըստ իս, արգահատելի են և վնասակար, որովհետև դրանցով մեր ուշադրությունը փորձ է կատարվում շեղել նաև միգուցե հենց այս պահին ինչ-որ պիզծ բռնազավթչի՝ մեր իսկ սրբազան հողում մեր իսկ սրբի կամ նահատակի գերեզմանի վրա ծխուկ հանգցնելուց կամ թքելուց։
#չՀայաստանը»։