Լրահոս
Հասարակական
22:53
17.02.22
318

Մենք՝ արցախցիներս, Արայիկ Հարությունյան ենք. Արցախում ֆլեշմոբ է սկսվել՝ ի պատասխան Բաքվի սպառնալիքներին

Img default alt hy

Ի պատասխան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կալանավորելու Բաքվի սպառնալիքներին՝ Արցախում ֆլեշմոբ է սկսվել։ 

Հաջակցություն իրենց նախագահին՝ արցախցիները սոցցանցերում կիսվում են Արայիկ Հարությունյանի նկարով՝ գրելով. 

«Մենք՝ բոլորս Արայիկ Հարությունյան ենք»։ 

44-օրյա պատերազմի ժամանակ Բաքուն Արայիկ Հարությունյանի և մի շարք հայ պետական գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց։ Իսկ օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ձերբակալել Արցախի նախագահին՝ որպես ռազմական հանցագործի։