-
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26
Մարտահրավերներից ամենասուրը հակամարտությունների թեժացումն է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ներկայում աշխարհը շատ արագ է փոխվում։ Ըստ երևույթին, դա կապված է նրա հետ, որ գլոբալացման պայմաններում պետությունները ավելի ու ավելի են փոխկապակցված։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղաշարժեր կամ գործընթացներ են տեղի ունենում, ապա այդ իրողություններն իրենց ազդեցությունն են ունենում նաև այլ տարածաշրջանների վրա՝ անգամ հեռավոր։ Մյուս կողմից էլ՝ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժերը լուրջ սպառնալիքներ կարող են ստեղծել ոչ միայն որոշ երկրների, այլև ամբողջ մարդկության համար։ Եվ մեծ թվով փորձագետներ 2023 թվականի համար բազմաթիվ մարտահրավերներ են մատնանշում։ Իսկ այդ մարտահրավերներից ամենասուրը կոնֆլիկտների թեժացումն է։ Հակամարտություններից ամենամասշտաբայինը ներկա պահին Ուկրաինայում ընթացող պատերազմն է, որը, Եվրոպայից բացի, էական ազդեցություն է ունեցել նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։
Ուկրաինական հակամարտությունը և ՌԴԱրևմուտք առճակատումը էներգետիկ և պարենային ճգնաժամի, գնաճի, մատակարարման շղթաների փոփոխության և միգրացիոն հոսքերի պատճառ են դարձել։ Մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմով է պայմանավորված, որ բազմաթիվ երկրներ այս տարվանից սկսած շեշտակիորեն բարձրացնում են իրենց ռազմական ծախսերը և առանցքային տեղ հատկացնում սպառազինությունների արտադրությանն ու մատակարարմանը։ Հաշվի առնենք նաև, որ ուկրաինական հակամարտությունը աշխարհակարգի փոփոխություն է «խոստանում»։ Ըստ այդմ, վերլուծություններ են կատարվում, թե նոր աշխարհակարգը բազմաբևեռ է լինելու, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ նոր համաշխարհային կարգը, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, և դեռևս նկատելի չեն դրանց դադարեցման նախադրյալները։ Մասնագետների կարծիքով, ռազմական գործողությունները ևս մեկ կամ մեկուկես տարի կարող է տևեն։
Իսկ որոշ փորձագետներ էլ կարծում են, որ այն տարիներով կարող է շարունակվել։ Ճիշտ է՝ Արևմուտքը էական ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, սակայն չպետք է թերագնահատել նաև Ռուսաստանին, որը իր տնտեսությամբ շատ զարգացած չէ, սակայն ահռելի բնական ռեսուրսների է տիրապետում և հզոր ռազմական ուժեր ունի, այդ թվում՝ աշխարհում ամենաշատ միջուկային մարտագլխիկները։ Մյուս կողմից՝ լարվածություն է նկատվում ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների և Չինաստանի միջև։ Արևելաասիական տարածաշրջանում Չինաստանը տնտեսական լուրջ հաջողությունների է հասել և դարձել աշխարհում երկրորդ տնտեսությունը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Եվ Պեկինն արդեն իրեն կարող է թույլ տալ ներթափանցել նաև այլ տարածաշրջաններ։ Օրինակ՝ Պեկինի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) նախաձեռնությունը գլոբալ մասշտաբի ծրագիր է, որով նախատեսվում է Չինաստանը Եվրոպային և Եվրասիական մայրցամաքի տարբեր հատվածներին կապող 6 հիմնական ցամաքային, ինչպես նաև ծովային միջանցքներ ստեղծել:
Իսկ այս նախաձեռնության իրականացման արդյունքում կտարածվի չինական ազդեցությունը։ Բնականաբար, Չինաստանի այսպիսի հավակնությունները մեծապես անհանգստացնում են Արևմուտքին։ Դրա համար էլ G7 երկրների կողմից առաջ են քաշվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ին մրցակից նախաձեռնություններ, որոնցից է, օրինակ՝ «Կառուցիր ավելի լավ աշխարհ» (Build Back Better World) նախաձեռնության ազդարարումը։ Իսկ Եվրամիությունն էլ իր հերթին տվել է «Համաշխարհային դարպասի» (Global Gateway) ենթակառուցվածքները խթանելու նախագծի մեկնարկը, որի հիմնական նպատակն է արձագանքել Չինաստանի նշյալ նախաձեռնությանը։ Բայց Չինաստանի և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հարաբերություններում ամենասուր անկյունը շարունակում է մնալ Թայվանը, քանի որ Չինաստանը այս կղզի ներխուժելու և իրեն միացնելու պլաններ ունի։ Այս պայմաններում Չինաստանին զսպելու համար ԱՄՆ-ը ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի հետ։ Եվ մասնագետներից շատերն ուղղակի ժամանակի հարց են համարում Թայվանի շուրջ ռազմական գործողությունների սկսումը։ Անգամ գնահատականներ են հնչում, որ էսկալացիան կարող է տեղի ունենալ հենց 2023 թվականին։
Այս հակամարտությունը շատ խոր ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության վրա, քանի որ Չինաստանը մեծ մասնաբաժին ունի արտադրության կազմակերպման և մատակարարման շղթաների ապահովման գործում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գլոբալ խաղացողների այսպիսի առճակատման պայմաններում սկսում են գլուխ բարձրացնել նաև նոր խաղացողներ, որոնցից մեկն էլ Թուրքիան է։ Սակայն Անկարան իր ունեցած ներուժի համեմատ շատ մեծ ամբիցիաներ ունի, որոնք տեղավորվում են նախկին Օսմանյան Կայսրության փառքը վերականգնելու և պանթուրքական ծրագրերի իրականացման կոնտեքստում։ Դրանով է պայմանավորված, որ այդ պետությունը փորձում է ծավալվել իր սահմանների երկայնքով և տարբեր ուղղություններով հակամարտությունների մեջ է խրված։
Օրինակ՝ Հյուսիսային Իրաք և Սիրիա թուրքական ներխուժումները արդեն դարձել են օրինաչափ երևույթ։ Միևնույն ժամանակ, լարված են թուրք-հունական հարաբերությունները։ Անգամ բացառված չէ Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական բախման հավանականությունը հատկապես այն պայմաններում, որ այս տարի Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ գործող նախագահ Էրդողանի վարկանիշն անկում է ապրում։ Եվ վերջինս կարող է արտաքին հարձակումների և այլ արկածախնդրությունների միջոցով իր վարկանիշը վերականգնելու կամ ընտրությունները տեղափոխելու փորձեր կատարել։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ հենց Թուրքիան է Ադրբեջանին դրդում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի։ Էրդողանը ցանկանում է իրեն վերապահել պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման դափնիները, դրա համար էլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը դուրս չի գալիս թուրք-ադրբեջանական օրակարգից։ Եվ այստեղ է, որ Թուրքիայի շահերը բախվում են մեկ այլ խոշոր խաղացողի՝ Իրանի շահերի հետ, քանի որ պանթուրքական ծրագրերը սպառնում են նաև այդ երկրին»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
-
15:47
06.07.26
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
Կարդալ ավելին
-
14:46
06.07.26
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
Կարդալ ավելին
-
14:16
06.07.26
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
Կարդալ ավելին
-
11:18
06.07.26
Այդ երկրները վնաս կկրեն. Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական
Կարդալ ավելին