Լրահոս
Սպորտ
17:00
28.04.23
102

Մարմնամարզության ընտրանու 4 ներկայացուցիչ աշխարհի գավաթի եզրափակիչում է

Img default alt hy

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչներ դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի առանձին գործիքներից օղակների եզրափակիչ են դուրս եկել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, նժույգ-թափերի եզրափակիչում են նաև Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին: