Լրահոս
Հասարակական
21:40
06.06.22
176

Մարալիկում մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել տներից մեկի բակում

Img default alt hy

Այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել,որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենայի 39-ամյա վարորդը, կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ու մոտ ութ մետր գլորվելով,  հայտնվել է Մարալիկ քաղաքի բնակիչներից մեկի բակում:

Տեղի ուժերով վարորդն ու նրա 44-ամյա ուղևորը դուրս են բերվել ավտոմեքենայից ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն: «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել, մեծ ժայռաբեկորներին բախվելու պատճառով  փշրվել են բոլոր ապակիները, ճզմվել են մեքենայի դիմային ու վերևի հատվածները: