Լրահոս
Հասարակական
12:20
25.10.22
94

Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել և թվայնացվել են մի շարք գործընթացներ

Img default alt hy

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները։

Մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են․

- սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրման գործընթացը.

- երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանին ռենտգեն հսկողության ռիսկի պրոֆիլների վերանայումը.

- մաքսային գործառնությունների բարելավումը.

- նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը.

- մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը։