Լրահոս
Սպորտ
17:20
08.02.23
114

«Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել տիտղոսներից

Img default alt hy

Հայտնի է դարձել, թե ինչպես կարող է պատժվել «Մանչեսթեր Սիթին», եթե ապացուցվեն ֆինանսական կանոնների խախտման մեղադրանքները։

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Sky Sports-ը, մեջբերելով Պրեմիեր լիգայի կանոնները, նշում է, որ անկախ հանձնաժողովը, որը կքննարկի ակումբի գործը, կարող է հեռացնել ակումբին առաջնությունից, լիգայի ղեկավարությանը խորհուրդ տա վերախաղարկել որոշ հանդիպումներ կամ փոխհատուցում պահանջել:

Նաև հանձնաժողովը կարող է չեղարկել որոշ խաղացողների գրանցումը։ Բացի դրանից, հնարավոր է պայմանական պատիժ կամ տուգանք կիրառվի։ Նշվում է, որ եթե մեղքն ապացուցվի, ապա հաջորդ մրցաշրջանում ակումբից միավորներ կարող են հանվել։ Դա տեղի կունենա, եթե վարույթը չավարտվի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

The Athletic-ը հայտնում է նաև, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել տիտղոսներից՝ նախորդ մրցաշրջաններում թիմից միավորներ հանելու դեպքում

Հաղորդվում է նաև, որ Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են, որ ակումբի դեմ գործն ավարտվի այս մրցաշրջանում։

Փետրվարի 6-ին Պրեմիեր լիգան մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական կանոնների բազմաթիվ խախտումների մեջ։

Պատմության մեջ ակումբը 6 անգամ հաղթել է Պրեմիեր լիգան (2011/12, 2013/14, 2017/18, 2018/19, 2020/21, 2021/22): Ընթացիկ մրցաշրջանում Գվարդիոլայի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ 21 խաղում վաստակած 45 միավոր և 5 միավորով հետ է առաջնության առաջատար «Արսենալից»։