Լրահոս
Մամուլի տեսություն
10:11
18.02.22
195

Մամուլի տեսություն

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրն» է:

«Հրապարակ»

Ռ․ Քոչարյանը նշել է, որ Ղարաբաղն այսօր պետք է շատ լուրջ դերակատարում ունենա նաեւ Հայաստանի հետ իր հարաբերություններում՝ պահանջելով եւ ստիպելով, Հայաստանի իշխանություններն ուղղակի բացատրեն, թե ինչ են անում եւ ուր են տանում։

«Հրապարակ»

ՔՊ խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի նախկին խորհրդական Լեւոն Սահակյանի թեկնածությունը:

«Գոլոս Արմենիի»

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը մոտ 32 հազար եվրո է վճարել Հայաստանին՝ աերոնավիգացիոն ծառայությունների համար։

«168 Ժամ»

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում է Անժելիկա Շապովալովան՝ պատգամավոր Էդգար Հակոբյանի կինը, Աննա Հակոբյանի զարմուհին: Մեկ շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ։