Լրահոս
Քաղաքական
16:05
05.12.24
184

Մաման լացացնելու ա Աղազարյան Հովիկը. Ալեն Սիմոնյանը հետաքննություն է խոստանում

Ամաչել-չամաչելու մասին հեռակա բանավեճի մեջ են Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը: Խոսքն Աղազարյանի առգրավված հեռախոսից հայտնի դարձած որոշ տեղեկությունների մասին է: Իշխող կուսակցությունից, ապա խմբակցությունից հեռացվելուն չհամակերպվող Աղազարյանը, կարծես, փորձում է արդարանալ և նեղսրտում է, որ իր հեռախոսից որոշ նյութեր չեն հայտնվել Նիկոլ Փաշինյանի սեղանին: