Լրահոս
Միջազգային
17:22
24.10.22
130

Մակրոնը տիկնոջ հետ ժամանել է Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմի պապի հետ

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիժիտի հետ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամանել Է Վատիկան, որտեղ նրանց ընդունում Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաքելական պալատի մոտ նախագահական զույգին դիմավորել են Սուրբ Աթոռի բարձրաստիճան անձինք: ԶԼՄ-ները նշում են, որ սա Մակրոնի և Հռոմի պապի արդեն երրորդ հանդիպումն Է 2017 թվականից ի վեր:

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, Մակրոնը Հռոմում հանդիպում Է ունեցել Իտալիայի կառավարության նոր ղեկավար Ջորջա Մելոնիի հետ:

Ղեկավարները, մասնավորապես, քննարկել են Էներգակիրների գների աճի հետ կապված հարցեր, ինչպես նաև աջակցությունն Ուկրաինային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: