Լրահոս
Միջազգային
13:30
05.12.24
109

Մակրոնին կհեռացնե՞ն Ելիսեյան պալատից. Ֆրանսիայում անվստահություն հայտնեցին կառավարությանը

Կառավարման նոր ճգնաժամ է Ֆրանսիայում: Հրաժարական է տվել այդ երկրի վարչապետը: Միշել Բարնիեն սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին: 

Նրա կաբինետին խորհրդարանն է անվստահություն հայտնել ու հիմա նոր թափ է տալիս Մակրոնի հրաժարականի պահանջին: Ֆրանսիայի նախագահը 10 ու կես ժամից ուղերձ է հրապարակելու: Սրա մասին հայտարարելիս Մակրոնը վստահեցրել է՝ չի լքելու Ելիսեյան պալատը: