Լրահոս
Քաղաքական
13:20
11.10.22
70

Մակրոնի պատվիրակին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին է ընդունել Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայից եկած պատվիրակներ Իզաբել Դյումոնին և Բրիս Ռոքֆոյին: Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ հանդիպմանը կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովման մասին հարցեր: