Լրահոս
Արցախ
13:45
14.01.23
115

ՄԱԿ-ը պետք է կանխի Ադրբեջանի՝ ԼՂ-ում ապրող հայ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրը

«Լաչինի միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը նպատակադրվել է հայերի բռնի տեղահանման քաղաքականություն իրականացնել»:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այս տարվա առաջին նիստում հայտարարել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողություններ անել: