Լրահոս
Միջազգային
11:20
07.02.26
207

ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի անդամ երկրները դատապարտել են ԵՄ գործողություները Իրանի դեմ

Img default alt hy

ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի անդամ երկները հայտարարությամբ խստորեն դատապարտել են Իրանի Իսլամական Հանրապետության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Եվրամիության վերջին գործողությունները։ Նկատի ունեն վերջին ամիսներին Իրանի դեմ նոր ճնշումների համատեքստում ԵՄ արտգործնախարարների կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելու մասին հայտարարությունը:

Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության՝ հայտարարության մեջ նշվել է, որ անդամ երկրները կտրականապես մերժում են քաղաքական նման մոտեցումները և ընդգծում, որ այդ գործողությունները, ԵՄ-ի կողմից 2025թ․ հունվարի 30-ին ընդունած անկախ պետության զինված ուժերի մի մասի դեմ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ակնհայտ խախտում են, այդ թվում՝ իշխանությունների հավասարության,  երկրների ներքին գործերին չմիջամտելու ակնհայտ խախտում: Ինչպես նաև հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին։

Հայտարարության մեջ նշվել է, որ անդամ երկրները պաշտոնապես ճանաչում են ԻԻՀ-ի և Զինված ուժերի՝ հատկապես ԻՀՊԿ-ի ջանքերն ուղղված տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին ու կանխարգելմանը՝ միաժամանակ ընդգծելով  շարունակական համերաշխությունը ԻԻՀ ժողովրդի և կառավարության հետ, որը այս խմբի հիմնադիր անդամներից մեկն է։  

ՄԱԿ-ի Կանոնադրության Բարեկամների խմբի անդամ պետությունները 17-ն են, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Չինաստանը, Ալժիրը, Կուբան, Վենեսուելան, Պաղեստինը, Նիկարագուան, Ուգանդան, Բելառուսը, Բոլիվիան, Զիմբաբվեն և մի շարք այլ երկրներ։