Լրահոս
Աշխարհ
11:15
06.06.22
158

Մահացել է Bon Jovi ռոք խմբի հիմնադիր անդամ ու բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը

Img default alt hy

70 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան Bon Jovi լեգենդար ռոք խմբի հիմնադիրներից մեկն ու խմբի առաջին բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը, տեղեկանում ենք խմբի թվիթերյան էջից։ 

«Մեր սրտերը կոտրված են մեր սիրելի ընկեր Ալեք Ջոն Սաչի մահվան լուրից: Նա յուրահատուկ էր։ Որպես Bon Jovi-ի հիմնադիր անդամ Ալեքը խմբի ձևավորման անբաժան մասն էր կազմում։ Անկեղծ ասած, մենք նրա միջոցով գտանք միմյանց տանող ճանապարհը. նա Տիկոյի մանկության ընկերն էր և Ռիչիին բերեց մեր ելույթը տեսնելու: Ալեքը միշտ վայրի էր ու կյանքով լի։

Այսօր այդ առանձնահատուկ հիշողությունները ժպիտ են բերում դեմքիս, իսկ աչքերիս՝ արցունք։ Մենք նրան շատ կկարոտենք»,- գրել են խմբի անդամները։