Լրահոս
Հասարակական
13:45
08.01.23
168

Մահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը

Img default alt hy

Մահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը։ Այս մասին ցավակցագիր է տարածել Հայաստանի գրողների միությունը:

«Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է նրա հարազատներին ու ընկերներին։

Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00՝ Շահումյանի « Սան Լազարո» սգո սրահում։

Վերջին հրաժեշտը ՝ հունվարի 9-ին, նույն տեղից՝ ժամը 14-ին»- ասվում է տարածված հաղորդագրությունում։