Լրահոս
Հասարակական
19:30
01.06.25
213

Մաղթում եմ զվարճալի օր ունենաք՝ չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները․ Անահիտ Ավանեսյանը՝ երեխաներին

Img default alt hy

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Գրառման մեջ ասվում է.

«Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ:

Ձեր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է:
 
Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվեն որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ Երևանում և մարզերում հավասարապես:
 
Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է.
 
առողջ սնունդ,
 
ֆիզիկական ակտիվություն,
 
խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն,
 
ամրակապված ու քարսիթով երթևեկություն,
 
կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում:
 
Իսկ այսօր մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները ...
 

Սիրում եմ ձեզ»: