Լրահոս
Հասարակական
17:59
09.10.22
339

Լվովյան փողոցին հարակից ձորակից դուրս են բերել 34-ամյա տղամարդու դին

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի 25 հասցեի մոտ գտնվող ձորակում դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, բաժնի պետի տեղակալ Աբրահամյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Աշոտ Հ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Դին դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները՝ Սեդրակյանի գլխավորությամբ։ 

Փրկարարներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ դին դուրս են բերել նշված վայրից և մոտեցրել դիատարին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը երեկվանից որոնվում էր։