Լրահոս
Միջազգային
13:15
11.02.23
88

Լուկաշենկոն հայտնել է Իրան այցելելու մտադրության մասին

Img default alt hy

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Իրան։

Այս մասին նշվում է Իրանում Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահի շնորհավորական ուղերձում։

«Ակնկալում եմ մոտ ժամանակներս այցելել Թեհրան և քննարկել երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի ակտուալ հարցեր»,- նշվում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։