Լրահոս
Միջազգային
11:04
10.02.22
115

Լիբիայի վարչապետի ավտոմեքենան Տրիպոլիում գնդակոծման է ենթարկվել. «Al Jazeera»

Img default alt hy

Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի ավտոմեքենան Տրիպոլիում ենթակվել Է գնդակոծման: Փերտրվարի 10-ին այդ մասին հաղորդել Է «Al Jazeera» հեռուստաալիքը:

Պատահարի առիթով պաշտոնական հայտարարություններ առայժմ չկան, Լիբիայի զանգվածային լրատվամիջոցները նույնպես ոչինչ չեն հայտնում պատահարի մաին, որը տեղի Է ունեցել փետրվարի 10-ին խորհրդարանում պլանավորված՝ վարչապետի վերընտրման նիստի բառացիորեն նախօրյակին: Լիբիայում սաստկանում Է դիմակայությունն իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների միջև:

Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) ձգտում Է հասնելու կառավարության նոր ղեկավարի ընտրման՝ պնդելով, որ Դբեյբայի լիազորությունները լրացել են տակավին դեկտեմբերի 24-ին, երբ երկրում պետք Է կայանային նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Սակայն Դբեյբան չի պատրաստվում վայր դնելու լիազորությունները՝ հայտարարելով, թե դրանք իր հաջորդին կհանձնի սոսկ երկրում ընդհանուր ընտրությունների անցկացումից հետո, որոնց ժամկետը դեռ որոշված չԷ: Նա խոսնակ Աքիլա Սալեհին մեղադրել Է երկրը կրկին պառակտելու փորձի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: