Լրահոս
Առողջապահական
22:40
09.10.22
112

Լիբանանում խոլերայի 14 նոր դեպք է գրանցվել

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Լիբանանում խոլերայի 14 նոր դեպք է գրանցվել, հայտնում է LBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության աղբյուրները։

Հինգշաբթի օրը Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր մոտ 30 տարվա մեջ խոլերայի առաջին դեպքի հայտնաբերման մասին։

«Արձանագրվել է խոլերայի 14 նոր դեպք։ Երեք հիվանդ գտնվում է Հալբայի պետական ​​հիվանդանոցում, մյուս վեցի մոտ առկա են թեթև ախտանշաններ, որոնք հոսպիտալացում չեն պահանջում, մնացած հինգ դեպքերն անախտանիշ են», – հեռուստաալիքին հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Հարևան Սիրիայում մեկ ամսից ավելի է խոլերան մոլեգնում է, երկրի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ գրանցվել է ավելի քան 400 դեպք, մահացել է 33 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը չորեքշաբթի ասել է, որ 27 երկրներ հայտնել են խոլերայի բռնկման  մասին՝ վերջին ինը ամիսների ընթացքում: