Լրահոս
Միջազգային
20:10
24.10.22
110

Լիբանանի պատգամավորները չորրորդ անգամ չեն կարողացել նոր նախագահ ընտրել

Img default alt hy

Լիբանանի խորհրդարանականները չորրորդ անգամ չեն կարողացել նոր նախագահ ընտրել: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղկացնում Է «Արմենպրես»-ը: Իշխանության գլուխ ներկայիս նախագահ Միշել Աունի գտնվելու վեցամյա ժամկետն ավարտվում Է հոկտեմբերի 31-ին. 89-ամյա Աունը այդ պաշտոնը կկարողանա կրկնակի զբաղեցնել միայն ևս վեց տարի անցնելուց հետո:

Լիբանանի Սահմանադրության համաձայն, թեկնածուն կարող Է 128-տեղանոց խորհրդարանում ստանալ ձայների նվազագույնը երկու երրորդ մասը, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում անհրաժեշտ Է ստանալ 50 տոկոս պլյուս մեկ ձայն: Երկուշաբթի օրը տեղի ունեցած նիստում ներկա Է եղել 118 պատգամավոր: Անկախ խորհրդարանական, 50-ամյա Միշել Մուավադը ստացել Է 39 ձայն, տասը պատգամավորներ քվեարկել են արհմիութենական առաջնորդ Իսամ Խալիֆի օգտին: 50 պատգամավորներ հանձնել են դատարկ քվեաթերթիկներ, երկու քվեաթերթիկներ անվավեր են համարվել: Մնացած պատգամավորները քվեարկել են մյուս թեկնածուների օգտին:

Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին չի նշել նախագահի ընտրությունների համար նոր նիստի ամսաթիվը: Պլանավորվել Է այն նշանակել հոկտեմբերի 27-ին, բայց այդ օրը Լիբանանի իշխանությունները հույս ունեն ստորագրել Իսրայելի հետ ծովային սահմանների սահմանազատման շուրջ համաձայնագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: