Լրահոս
Սպորտ
16:45
09.01.23
187

Լե Գրեն ներողություն է խնդրել Զիդանից

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (FFF) Նոել Լե Գրեն ներողություն է խնդրել ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանից:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ խոսքերի համար, որոնք բոլորովին չեն արտահայտում ոչ իմ մտքերը, ոչ էլ իմ վերաբերմունքն այն ֆուտբոլիստին, որը եղել է Զիդանը, և այն մարզչին, որը նա դարձել է:

Ես տվեցի հարցազրույց, որը չպետք է տայի` հակադրելով Դիդյե Դեշամին և Զինեդին Զիդանին՝ բախելով ֆրանսիական ֆուտբոլի երկու հուշարձաններին: Ես խոստովանում եմ, որ անտեղի արտահայտություններ եմ թույլ տվել, որոնք թյուրիմացության տեղիք են տվել:

Զիդանը գիտի, թե որքան մեծ հարգանք եմ տածում նրա և բոլոր ֆրանսիացիների հանդեպ»,- Լե Գրեի խոսքերն է փոխանցում AFP-ը:

Ավելի վաղ Լե Գրեն կոշտ էր պատասխանել Զիդանի մասին հարցին: Ֆրանսիացի մասնագետին աջակցող խոսքեր են հղել Մադրիդի «Ռեալը» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն: