Լրահոս
15:01
24.10.22
235

Լճաշեն գյուղում այրվել է 700 հակ անասնակեր

Img default alt hy

Հոկտեմբերի 24-ին` ժամը 10:51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։35-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։