Լրահոս
Միջազգային
14:48
15.05.25
354

Լավրովը կոչ է արել Արևմուտքին վերադարձնել Ուկրաինան բնականոն վիճակի

Img default alt hy

Արևմտյան կուրատորները պետք է պնդեն Կիևի վերադարձը բնականոն վիճակի և չեղյալ համարել օրենքները, որոնք հակասում են նրա սահմանադրությանը, միջազգային կոնվենցիաներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչո՞ւ Կիևի ռեժիմի արևմտյան կուրատորները հիմա խորհուրդ չեն տալիս կամ նույնիսկ չեն պնդում, որ նրանք (ուկրաինական իշխանությունները - խմբ.) հայտարարեն բոլոր այն օրենքների չեղարկման մասին, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային կոնվենցիաները և բուն Ուկրաինայի սահմանադրությունը»,- ասել է Լավրովը Դիվանագիտական ​​ակումբի նիստում։