Լրահոս
Հասարակական
11:37
17.05.23
267

Lada Priora-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել Պարեկային ծառայողի ավտոմեքենային․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Lada Priora մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Toyota RAV4-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում։