Լրահոս
Հասարակական
10:15
09.12.24
399

«Lada»-ն Չինաստանի դեսպանատան հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս մահացել է

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում 37-ամյա Գարիկ Ե.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Արաքսի Պ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: