Լրահոս
Միջազգային
12:55
10.10.22
130

Լա Մանշում մեկ օրում փրկել են 360-ից ավելի աղետի ենթարկված միգրանտների

Img default alt hy

Միայն մեկ օրվա ընթացքում հոկտեմբերի 9-ին մի քանի գործողությունների ընթացքում Լա Մանշում փրկվել են 360-ից ավելի միգրանտներ, որոնք աղետի են ենթարկվել՝ փորձելով հասնել բրիտանական ափեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ouest-France թերթը:

Հրատարակությունը, վկայակոչելով Լա Մանշի և Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրայի կոմյունիկեն, հաղորդել Է, որ փրկարարական գործողություններում գործարկվել են Հսկողության և փրկության արագ հակազդման կենտրոնի նավեր, ռազմածովային ուժերի և ծովային ժանդարմերիայի պարեկային նավեր: Գործնականում ամեն անգամ նրանք աղետից փրկել են միանգամից մի քանի տասնյակ միգրանտների:

Կալե, Բուլոն-սյուր-Մեր և Դյունկերկ նավահանգիստներ հասցված միգրանտներտին հանձնել են փրկարարներին և սահմանապահ ոստիկանությանը: Որպեսզի հերթական անգամ հիշեցվի բրիտանական ափեր հասնելու նման փորձերի վտանգավորության մասին, պրեֆեկտուրան իր կոմյունիկերում կրկին ընդգծել Է, որ Լա Մանշը համարվում Է աշխարհում առավել լարված ծովային նավիգացիայի գոտիներից մեկը՝ ավելի քան 400 առևտրական նավերով, որոնք մեկ օրում անցնում են նեղուցով:

Հաշվի առնելով հաճախակի անբարենպաստ օդերևութաբանական պայմանները, դա կապված Է հսկայական ռիսկի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: