Լրահոս
Սպորտ
23:23
14.01.23
637

Կյանքից վաղաժամ հեռացել է ազատ ոճային ըմբիշ, սպորտի վարպետ Անդրանիկ Եդիգարյանը

Img default alt hy

ՀԸՖ տեղեկացնում է, որ կյանքի 51-րդ տարում մահացել է ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, սպորտի վարպետ, մարզիչ, Արցախյան առաջին հերոսամարտի մասնակից Անդրանիկ Եդիգարյանը:

Վերջինս Արշալույս գյուղից էր, որտեղ տարիներ շարունակ զարգացրել է ազատ ոճի ըմբշամարտը:

ՀԸՖ-ն ցավակցում է Եդիգարյանների ընտանիքին և հարազատներին և կիսում է կորստի ցավը: