Լրահոս
Սպորտ
14:00
08.01.23
197

Կյանքից հեռացել է «Պարի Սեն Ժերմենի» և «Մարսելի» նախկին ֆուտբոլիստը

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ 40 տարեկանում մահացել է Կամերունի, ՊՍԺ-ի և Մարսելի նախկին կիսապաշտպան Մոդեստ Մ’Բամին, նախկին ֆուտբոլիստի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոդեստ Մ’Բամիի մահը հաստատել է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

Կամերունցին փարիզյան ակումբում հանդես է եկել 2003-2006 թվականներին և երկու անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը:

2000 թվականին Մ’Բամին Կամերունի ազգային հավաքականի հետ հաղթել է Սիդնեյի Օլիմպիական խաղերում։ Մոդեստը վնասվածքի պատճառով կարիերան ավարտել է 2015 թվականին։