Լրահոս
Իրավական
17:02
06.12.24
401

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարներին

Img default alt hy

Այս տարվա դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Այս մասին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներին։

Հաղորդվում է, որ նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։

«Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնել կամ շարունակել կապը նրանց ընտանիքների հետ։ ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանքի պահողի համաձայնությամբ»,- ասված է հաղորդագրությունում։