Լրահոս
Արցախ
12:48
19.01.22
253

«Կրկժան» թաղամասի մոտ 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ է հայտնաբերվել

Img default alt hy

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում հայտնաբերել են 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Սակրավորական խմբերը դեպքի վայր են մեկնել «Կրկժան» թաղամասի բնակչի ահազանգից հետո։

«Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել»,- ասված է հաղորդագրության մեջ: