Լրահոս
Հայաստան
14:57
17.12.20
69

Կրակոցներ են լսվել Կապան-Երևան մայրուղու փակ հատվածում

Img default alt hy

Սյունիքում մեկնարկած բողոքի ակցիան շարունակվում է, հայտնում է hraparak.am-ը : Կայքի փոխանցմամբ,սյունեցիները  Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը շարունակում  են փակ պահել, փակած ճանապարհով անցնել ակցիայի մասնակիցները թույլատրում են միայն ՊՆ համարանիշով ավտոմեքենաներին, շտապօգնության մեքենաներին։

«Ոստիկանները շարունակում են բանակցել ճանապարհը բացելու հարցով, սակայն սյունեցիները պնդում են՝ հետ քայլ չեն անելու մինչև ՊՆ ներկայացուցիչների կողմից իրենց հստակ պատասխաններ չտրվեն։

«Սա, կրկնում եմ նորից, քաղաքական ակցիա չէ, մեզ միայն այն մարդն է պետք, ով իրոք կարող է այս հարցը լուծել, չենք բացելու ճանապարհը, սա ևս հստակ է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ի դեպ, հենց ակցիա իրականացնելու պահին, կրակոցի ձայներ լսվեցին, սյունեցիները խառնվեցին իրար, դեռևս պարզ չէ՝ դրանք ինչ կրակոցներ էին»-գրում է կայքը։

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ առավոտից փակել են Կապան-Երևան մայրուղին: