Լրահոս
Միջազգային
11:15
03.06.22
125

Կրակոցներ՝ Նոր Զելանդիայում

Img default alt hy

Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաք Օքլենդում՝ դատարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Վնասվածքներ է ստացել 3 մարդ: Այս մասին հայտնում է Radio New Zealand-ը: Դեպքը տեղի է ունեցել Պապակուրա շրջանում:

Նշվում է, որ տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Վերջին օրերին Օքլենդում հաճախացել են հրազենի կիրառմամբ միջադեպերը: Չորեքշաբթի հրաձգություններ են տեղի ունեցել առևտրի կենտրոնի և ավտոսրահի մոտ: Կիրակի կրակոցներ էին արձակվել անօթևանների ապաստարանի ուղղությամբ: Վերջին հարձակումը ոստիկանությունը կապում է King Cobra բանդայի գործունեության հետ: