Լրահոս
Հասարակական
09:30
16.05.23
330

Կրակոցներ և դանակահարություն՝ Երևանում. կան վիրավորներ

Img default alt hy

Մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի  սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցում գտնվող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ առկա է դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից մեկ հոգի հրազենային վնասվաքծներով տեղափխովել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական  կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, այս գրասենյակը օգտագործվում է, որպես շինարարական կազմակերպություն: