Լրահոս
Հայաստան
10:35
17.01.22
2 677

Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկվել հայաստանյան հայտնի դատավորներից մեկի որդին

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արղամանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան  ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձորակում,  հայտնում է «shamshyan.com»-ը։

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Դ. Արղամանյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 31-ամյա Հայկ Նիկողոսյանը, 29-ամյա Արթուր Դալլաքյանն ու 29-ամյա Լյուդվիգ Նակաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Հրազդան» բժշկական կենտրոն: 

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արղամանյանը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի որդին է: