Լրահոս
Հասարակական
12:15
05.06.22
163

Կոտայքի մարզում բախվել են Nissan-ն ու 05-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Մանվել Մ.-ի վարած ВАЗ 2105 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտերում: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: