Լրահոս
Հասարակական
12:07
10.02.22
137

Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է. Փաշինյան

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, իսկ թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում շարքային քաղաքացու կյանքի վրա, բոլորը գիտեն:

«Ճգնաժամ է նաև այն, երբ պետական պատասխանատվություն ունեցող մարդիկ՝ սկսած զինվորից, փրկարարից ու այդպես շարունակ, պատշաճ աշխատավարձ չեն ստանում, դա արդեն ճգնաժամ է ու մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մեր երկրում զինվորից ու փրկարարից սկած՝ ստանան բարձր աշխատավարձ, սա մեզ համար քաղաքական նպատակ է»,- ասել է վարչապետը: